Խոհանոց

Դիտել

Scroll down to discover

Խոհանոց

«Արարատ» պանդոկ. վայր, որտեղ միահյուսված են հայկական մշակույթն ու խոհանոցը։ Մեր ճաշացանկում ներկայացված՝  բոլորին քաջ հայտնի և դարերի խորքից մեզ հասած    ճաշատեսակները,  օգնում են պահպանել հայկական խոհանոցի յուրօրինակ բնութագիրը։

«Արարատ» պանդոկում ամեն օր՝ ժամը 10:00-14:00, կարող եք համտեսել ճիշտ համադրությամբ և առողջարար նախաճաշերի՝ ութ անուն ճաշատեսակ։

imgonline-com-ua-CompressBySize-sFbNh2LoJAjbWnI
7Q1A4118
imgonline-com-ua-CompressBySize-gWFhRDX8uChoVHf

Նախաճաշ

Նախաճաշը յուրաքանչյուրի օրվա սկիզբն է և շարունակությունը: Տարբեր երկրներում ավանդույթները տարբերվում են, իսկ Հայաստանում մենք առաջարկում ենք ճիշտ համադրությամբ և առողջարար նախճաշերի ութ անուն ճաշատեսակ, որոնք կարող եք համտեսել յուրաքանչյուր օր՝ 10:00-14:00 Արարատ պանդոկում:

Վրացական խոհանոց

Ընտանեկան , ընկերական հավաքույթների ժամանակ սեղանից անպակաս է խինկալին(ხინკალი)՝ վրացական խոհանոցի զարդը։ Հայերիս կողմից ևս սիրված է վրացական խոհանոցը։  «Արարատ» պանդոկում վրացական խոհանոցի սիրահարները կարող են ճաշակել համային և որակային ավանդույթներին համապատասխան ուտեստներ, որոնք պատրաստվում են տեղում։
7Q1A4127
7Q1A4135
7Q1A4138 (2)
7Q1A4139
7Q1A4180
7Q1A4170
7Q1A4217
7Q1A4206

Հայկական խոհանոց

Ազգային խոհանոցն ազգային մշակույթի բաղադրատարրն է, որն իր մեջ պահում է ոչ միայն ժողովրդի պատմությունը, այլ նաև նրա հոգեկերտվածքը, ոգին ու բնավորությունը։ «Արարատ» պանդոկն անդավաճան է մնացել հենց այս սկզբունքներին։ Ճաշացանկում ներկայացված հին բաղադրատոմսերով, ավանդական համեմունքներով համեմված մսային ուտեստները, աղցաններն ու նախուտեստները հաճելիորեն կզարմացանեն և միևնույն ժամանակ  կգոհացնեն Ձեզ։

Ձուկը Հայկական խոհանոցում

Հայկական խոհանոցի սիրված ուտեստներից  է նաև ձուկը։ Ըստ պատմիչ Փ. Բուզանդի վկայությունների՝ Արշակունիները հատուկ ջրամբարներ էին կառուցում կարմրախայտ և այլ ձկնատեսակներ բազմացնելու համար։ Հնում հայերը ձուկը խաշում էին, տապակում յուղով, խորովում, լցոնում, համեմում ոսկեգույն զաֆրայով և այլ հատուկ համեմունքներով։

«Արարատ»-ում պահպանվում են բոլոր արժեքները։

7Q1A4170